«Շրջայց գրադարանով»


    Մարտի 24-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Հեռուստառադիոլրագրության» ամբիոնի ուսանողները՝ կուրսղեկ Կարինե Տիտանյանի ուղեկցությամբ: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում՝ ծանոթացան նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչին, իսկ ԿԳ-ի Մանկական գրականության և Սպասարկման բաժիններում՝ գրականության ֆոնդին: Ուսանողները առավել հետաքրքրված էին «Համալրման և մշակման», «Տեղեկատու–մատենագիտական» և «Մեթոդական աշխատանքների կազմակերպման» բաժինների աշխատանքներով: Նրանց համար շրջայցը կարծես մասնագիտական դասընթաց լիներ: ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հանգամանալից ներկայացրեց գրադարանային գործը և պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են