«Պոեզիայի ծառզարդար»


    Ապրիլի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի բակում վաղ առավոտից հնչում էր հայ դասական պոեզիայի նմուշներից: Գրադարանը նշում էր «Պոեզիայի միջազգային օրը»: 1999թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես «Պոեզիայի միջազգային օր», որն առաջին անգամ նշվել է Փարիզում: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»: Չնայած ցուրտ և քամոտ եղանակին՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատաակազմը գրադարանում ընդունված ավանդույթը չխախտելով` գրադարանի հարթակում կազմակերպել էր «Պոեզիայի ծառզարդար»: Թե՛ պատահական անցորդները, թե՛ գրադարանի ընթերցողները իրենց նախընտրած քառատողը հանձնում էին բազմերանգ «տերևներին» և ամրացնում գրադարանի հարակից ծառերին: Բոլոր մասնակիցները հեռանում էին հուզմունքով և գնահատանքի ջերմ խոսքերով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են