Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան


    «Հայոց ամենաուժեղ զենքերից մեկն էլ հայ երգն է, էդ երգով նաև պիտի թուրքին հաղթենք…»
Աշոտ Ղուլյան(Բեկոր)
Մարտի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: Ցերեկոյին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի Գեղազնիկ Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի սաները /կազմակերպիչ՝ Մարիամ Ավագյան/: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր:
-Եկե՛ք երգենք մեր ժողովրդի երգերը, պարենք մեր խրոխտ պարերը, ճանաչենք մեր ազգայինը ու այդպես պատմենք մեր սերն՝ առ հայրենիք…
-Միջոցառման գլխավոր նպատակը մեր նախնիներից մեզ ժառանգություն հասած ազգային մշակույթը, երգն ու պարը առավելագույնս անաղարտ ներկայացնելն է…
-Ուզում ենք այսօր հայերեն երգենք, հայ ապրենք փրկարար դրոշի մի մասնիկը դառնանք…,- սկսեցին մասնակիցները և հանդիսությունը ողողեցին սասունցիների հայրենաշունչ երգերով ու պարերով…
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի Գեղազնիկ Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արուսյակ Մնացականյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են