«Եղիշե Չարենց-120»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մարտի 16-ին տեղի ունեցավ «Եղիշե Չարենց. Դանթեական» խորագիրը կրող մանկական նկարների ցուցահանդես և գրական ցերեկույթ, որին մասնակցում էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի «Նուռ» նկարչական խմբակի և Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 հիմնական դպրոցի սաները: Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել երեխաների գունազգացողությունը, թեմատիկ գունային նրբերանգների ընտրությունը և գունավորման ալբոմների միջոցով մատաղ սերնդին է′լ ավելի մոտ կանգնեցնել հայ մշակութային արժեքներին: Միջոցառմանը ներկա էին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի (Վ. Թոթովենցի անվան 57 դպրոց) սաները, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Հանդիսության մեկնարկն ազդարարեց Ելիզավետա Սահակյանը՝ Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ընթերցմամբ: «Դանթեական առասպել» պոեմից հատվածներ ընթերցեցին և իրենց ստեղծագործական աշխատանքները ներկայացրեցին Գոռ Վարդանյանը, Էրիկ Անտոնյանը, Սամվել Կարապետյանը, Հարություն Հարությունյանը, Ամրամ Սարգսյանը, Արթուր Ադամյանը:
Հաջորդիվ հանդես եկան 113 դպրոցի պարային համույթի սաները:
Հանդիսությունն ամփոփեց Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը և մասնակիցներին նվիրեց գրքեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են