Շրջայց գրադարան


    Մարտի 10-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Ադամյան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Մարիետա Վարդանյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը և եռաչափ գրիչը: ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են