Շրջայց գրադարանով


    Մարտի 2-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Լուսինե Հակոբյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկային՝ եռաչափ տպիչին, եռաչափ գրիչին, որոնց միջոցով պատրաստեցին տարբեր առարկաներ, որոնք որպես հուշ վերցրեցին իրենց հետ: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում երեխաները ծանոթացան գրականության ֆոնդին, հետո բաժնի պատասխանատու Արմինե Պետրոսյանը նրանց հետ խաղաց տրամաբանական խաղեր, ինչպես նաև երեխաները, վերհիշելով հայկական մուլտֆիլմները, լուծեցին «Մուլտխաչբառ», ապա դիտեցին Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված սև-սպիտակ ֆիլմ՝ «Տերն ու ծառան»: Աշակերտները գրանցվեցին «Մանկական գրականության բաժնում»՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը և ստացան ընթերցողական տոմսեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են