Շրջայց գրադարանով


    Փետրվարի 21-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Հեքիաթ մանկական կենտրոն» մանակապարտեզի սաները՝ դաստիարակ Օլգա Ավագյանի և դաշնակահարուհի Գայանե Գրիգորյանի ուղեկցությամբ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում Նելլի Խաչատրյանը, ողջունելով փոքրիկներին, ներկայացրեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, որոնք էլ նվիրվեցին երեխաներին: Այնուհետև երեխաները խաղացին «OSMO» խաղը: «Մանկական գրականության» բաժնում փոքրիկ ընթերցողները թե՛ ասմունքի և թե՛ երգի միջոցով գովաբանեցին մեր մայրենի լեզուն, խոսեցին և պատմեցին Մեսրոպ Մաշտոցի, Նոյյան Տապանի և իրենց կրոնական պատկանելության մասին: Դաշնամուրի նվագակցությամբ կատարեցին երգեր մայրենի լեզվի և գրքի մասին: Կազմակերպվեց նաև ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի կողմից իրականացվող «Վերականգնենք հայկական ժողովրդական խաղերը» ծրագրի խաղերից մեկը՝ «Համրախաղ»-ը: Ապա երեխաները ծանոթացան և դիտեցին մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմը: Վերջում «Մանկական գրականության» բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը փոքրիկներին հանձնեց նվերներ՝ գրքեր: Անմոռանալի օր անցկացնելուց հետո փոքրիկ ընթերցողները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են