Արևմտահայ գրող Հովսեփ Թոքատի «Ավերակ Քղին» գրքի շնորհանդես


    …Հայերը իրենց տաղանդը յայտնաբերած են բազմաթիւ արհեստներու ու արուեստներու մէջ: Նոյնիսկ այդ մարզերէն ներս առաջինները հանդիսացած են եւ մնացած են այդ դիրքերուն վրայ դարեր ու դարեր շարունակ:
Օսմանեան կայսրութեան տարածքին, Հայուն տաղանդը ամէն մարզէ ներս նշմարելի եղած է: Այս իրականութեան մէջ խիստ կարեւոր դեր ունեցած է նաեւ Օսմանեան կառավարութեան բարեացակամութիւնը Հայ արհեստաւորներու ու արուեստագէտներու նկատմամբ…
Յովսէփ Թօքաթ
Հոկտեմբերի 28-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում արևմտահայ գրող Հովսեփ Թոքատի հետ և նրա «Ավերակ Քղին» գրքի շնորհանդես-վաճառք: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, ընթերցողներ, հյուրեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը: -Գրքում ներկայացված է Քղիի աշխարհագրությունը, պատմությունը, ազգային ավանդույթները և ծեսերը… Գիրքը տպագրվել է երեք լեզուներով՝ թուրքերեն, անգլերեն և հայերեն: Հովսեփ Թոքատը ներկայացնելով գիրքը` նշեց. «Եթե մշակույթ չկա, ազգություն ալ գոյություն չի կարող ունենալ…»:
Իր ողջույնը ներկաներին հղեց բանաստեղծ Հակոբ Հարությունը, ով նշեց, որ գիրքը ազգագրական նշանակություն ունի: Այնուհետև թավջութակահար և ռեստավրատոր Մանուկ Հարությունյանը հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին վայելել մանջութի և ջութի գեղեցիկ հնչյունները:
Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր օրհնանքն ուղղեց ներկաներին և նշեց, որ հայ ժողովրդի ուժը միասնականության մեջ է…
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Ավերակ Քղին» գրքի վաճառք, որի ողջ եկամուտը, հեղինակի նախաձեռնությամբ, փոխանցվելու է սահմանամերձ գոտիներում աշխատող մանկավարժներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են