Պարգևատրում


    ․․․Հայ չեն ծնվում։ Մարդն իրեն կամաց-կամաց այդպիսին զգում է, քանզի մեր հոգու խորքում միշտ անմար է հուշը Եդեմի մասին, որը, մինչև մեր վերջին շունչը, շարունակում է ծաղկել ավելի վառ գույներով, քան մեր մանկական սերերի դրախտային կանաչը։ Հայեցիությունը բոլոր հավանականությունները հաղթահարելու մեջ է։ Եթե այն թելադրված լիներ միայն արյամբ, ապա վաղուց թաթախված կլիներ արյամբ։ Ըստ իս, հայեցիությունը, նախ և առաջ, ողջախոհության հազարամյա ընթացք է։ Եվ եթե այսօրվա հայերն իրենց ոգին դեռ գտնում են Մովսես Խորենացու գրվածքներում, նշանակում է նա միաժամանակ եղել է դրա ոգեմիջնորդը (քիչ մնաց ասեի հոգեհարցուկը) և նախագուշակը․․
․։ Անրի Կյունի
․․․ Գրող, դիվանագետ Անրի Կյունի-Շենըվիերի մոտեցումը մեր պատմության էջերին շատ ջերմ է, գնահատենք նրա ձգտումը՝ ճանաչել հնարավորինս մեր անցյալը, ներկան և հաստատուն արժեքները։
Նման բարեկամները, նման որակով մեզ, մեր Հայաստանին, շատ են անհրաժեշտ․․
․։ Ծովինար Չալոյան-Հակոբյան
«Հայաստան-Ֆրանսիա» ընկերության նախագահ,Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
2002-2006թթ.-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, դիվանագիտական իր առաքելությունը մեր երկրում ավարտելուց հետո, իր մտորումների և տպավորությունների մասին գրել է «Հայաստան․ մի ժողովրդի ոգին» գրքում։ Հոկտեմբերի 11-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ վերոհիշյալ գրքի շնորհանդեսը։ Գրադարանի ճեմասրահում հնչում էր ֆրանսիական երաժշտություն։ Հանդիսությանը ներկա էին տեր և տիկին Թոփչյանները, Փարիզի Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը, Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի սաները՝ ուսուցչուհու՝ Աշխեն Նազինյանի ուղեկցությամբ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր։
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և նշեց ֆրանսիացի դիվանագետի բնորոշումը հայ ազգի վերաբերյալ․«․․․Այդ մարդիկ պահանջկոտ են և ինքնամփոփ․ ինքնամփոփ, որովհետև պահանջկոտ են իրենք իրենց նկատմամբ․․․
»։ Տիկին Կարապետյանը ներկայացնելով Կենտրոնական գրադարանի <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի գործունեությունը՝ նշեց, որ բաժնի նպատակն է ընթերցողներին ծանոթացնել գրադարանի ֆոնդի ֆրանսերեն լեզվով գրականությանը, ֆրանսալեզու ստեղծագործողների աշխատություններին։ Բաժնում կազմակերպվում են ֆրանսերեն լեզվով դասընթացներ և ընթերցանության ակումբ։
Անրի Կյունին իր ելույթում արդրադարձավ Հայաստանի արժեքներին և հայկական ոգուն․«Հայաստանը տարածքով փոքր է, բայց ունի մեծ մշակույթ․․․»,-նշեց ն
ա։ Շնորհանդեսը ամփոփեց հանդիսավարը՝ դերասանուհի Գայանե Սամվելյանը՝ ընթերցելով հեղինակի «Հայուհին» ստեղծագործությունը /թարգմանությունը՝ Արամ Բարլեզիզյանի/։
Հանդիսության ավարտին հեղինակն ու պարոն Սիրապյանը իրենց ստորագրությունները թողեցին գրադարանի բարեկամների սյունաշարում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են