Շրջայց գրադարանում


    Հոկտեմբերի 6-ին «Շրջայց գրադարանում» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության» ամբիոնի առաջին կուրսի ուսանողները: Նրանց համար շրջայցը կարծես մասնագիտական դասընթաց լիներ: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների , ֆոնդերի և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ականատես եղան սարքերի աշխատանքին: ՈՒսանողները առավել հետաքրքրված էին «Համալրման և մշակման» , «Տեղեկատու – մատենագիտական» և «Մեթոդական աշխատանքների կազմակերպման» բաժինների աշխատանքներով, համապատասխան բաժնի վարիչները հանգամանալից ներկայացրին գրադարանային գործը և պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Վերջում ուսանողները շնորհավորեցին գրադարանի աշխատակազմին՝ գալիք մասնագիտական տոնի առթիվ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են