Պարգևատրում


    Գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ընթերցասրահի բաժնի վարիչ Կլավդիա Նալբանդյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով, իսկ Մամուլի բաժնի գլխավոր գրադարանավար Լաուրա Զարյանին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ երկարամյա գործունեության, հանրօգուտ և բարեխիղճ աշխատանքի համար։ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրեց Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար Անահիտ Իսկանդարյանին և թիվ 36 գրադարան-մասնաճյուղի առաջատար գրադարանավար Կարինե Մկրտչյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են