<<Շրջայց գրադարանում>>


    <<Շրջայց գրադարանում>> ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հայկուշ Սիրականյանի և ծնողների ուղեկցությամբ: Ի սկզբանե նրանք հյուրընկալվեցին գրադարանի <<Ամերիկյան կենտրոն>>բաժնում , որտեղ վարիչ Նելլի Խաչատչյանը աշակերտներին ծանոթացրեց բաժնի աշխատանքների և կազմակերպվող դասընթացների հետ, ապա ականատես եղան, թե որևէ առարկա պատրաստելու համար ինչպիսի հանձնարարություն է տրվում եռաչափ տպիչին և եռաչափ գրիչին: Երեխաների համար այն անակնկալ նորարություն էր և նրանք մեծ ոգևորությամբ հետևում էին տպիչի աշխատանքին: Այնուհետև աշակերտները այցելեցին <<Մանկական գրականության բաժին>>, ուր նրանց դիմավորեց բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը: Վերջինս ծանոթացրեց բաժնի աշխատանքներին , պատմեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմի մասին , որից հետո երեխաները դիտեցին այն : Աշակերտների հետաքրքությունն ու ոգևորությունը անչափ մեծացավ, երբ կազմակերպվեց <<Հանելուկախաղ>>: Այնուհետև գրադարանի հյուրերը դիտեցին բնախույզ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը : Ոգևորությամբ շրջեցին և լուսանկարվեցին «Իսահակյան» պարտեզ -ընթերցարանում: <<Ամերիկյան կենտրոն>> բաժնում այս ընթացքում եռաչափ տպիչը կատարել էր երեխաների հանձնարարությունը՝ պատրաստելով տարբեր առարկաներ, որն էլ նվիրվեցին ներկաներին: Աշակերտները մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեցին գրադարանին՝ նորից այցելելու ակնկալիքով: Ուսուցիչներն ու ծնողները շնորհակալություն հայտնեցին գրադարանի աշխատակազմին՝ ջերմ հանդիպում կազմակերպելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են