Շրջայց գրադարանում


    Սեպտեմբերի 22-ին Ավ.Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի ամբիոնի «Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության» ֆակուլտետի «Էկոլոգիական քիմիա» բաժնի 3-րդ, 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները՝ դասախոսներ՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վարուժան Հովհաննիսյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուդմիլա Ավանեսյանի ուղեկցությամբ: Նրանք եկել էին ծանոթանալու բնախույզ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի լուսանկարչական աշխատանքներին, որոնք ցուցադրվում են գրադարանի դահլիճում:Եվ ներշնչված այս աշխատանքներով՝ իրենց սրտի խոսքը թողեցին «տպավորությունների մատյանում».«… Հարգելի Սուրեն Հայրապետյան, շրջելով ցուցասրահում զգացինք բնության շունչը Ձեր աշխատանքներում: Որպես ապագա բնապահպաններ ոգեշնչվեցինք Ձեր հիանալի նկարներից: Շնորհակալություն, որ կաք և կցանկանայինք, որ նման ցուցադրությունները շարունակական լինեն»: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին նաև կազմակերպվող խմբակների և դասընթացների մասին: Ամերիկյան կենտրոնի բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը հյուրերին ներկայացրեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Էքսկուրսիայից տպավորված՝ մեր հյուրերը իրենց շնորհակալությունը հայտնեցին ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանին՝ նման մշակույթային բեղուն գործունեություն ծավալելու համար: Շրջայցը անցկացրեց ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են