«Ճանաչենք մեր Հայրենիքը- Հայկ Նահապետից մինչև Արցախ» I փուլ


    «ՀՀ Անկախության 25-ամյակին» նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ « Ճանաչենք մեր Հայրենիքը- Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ-մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում էին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 36 գրադարան-մասնաճյուղի «Ամարաս», թիվ 21 գրադարան- մասնաճյուղի «Տարոն»,Տեխնիկական գրականության բաժին - <<Վահագն >>, Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան- մասնաճյուղի «Հայասա» և Սուրեն Վահունու անվան թիվ 28 գրադարան- մասնաճյուղի «Տիգրան Մեծ» թիմերը: Հանձնախմբի նախագահը ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն էր, անդամները՝ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Նրանք ողջունեցին և հաջողություն մաղթեցին մասնակից թիմերին: Թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսները, մասնակից անդամներին, ողջունեցին և հաջողություն մաղթեցին միմյանց: Մրցույթի մասնակիցները մեծ ոգևորությամբ պատասխանեցին գրեթե բոլոր հարցերին: Եզրափակիչ փուլ անցավ «Տիգրան Մեծ» թիմը: Խաղ-մրցույթը վարեց ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավար Անգին Ավոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են