Ռոբերտ Կարապետյանի «Արվեստի աշխարհում» ցուցահանդեսի փակումը


    Օգոստոսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նյույորքաբնակ ռեժիսոր, ֆոտոլրագրող Ռոբերտ Կարապետյանի` շուրջ մեկ շաբաթ շարունակ ցուցադրվող, «Արվեստի աշխարհում» խորագրով հոբելյանական ցուցահանդեսի փակումը: Հեղինակը ցուցադրված բոլոր լուսանկարները նվիրեց ինչպես լուսանկարների հերոսներին, այնպես էլ հեռուստաընկերություններին, ընթերցողներին և գրադարանին: Սիլվա Կապուտիկյանի, Վիլյամ Սարոյանի և Պարույր Սևակի լուսանկարները նա մակագրեց և իր իսկ ձեռքով ամրացրեց գրադարանի ընթերցասրահում: Իսահակյան գրադարանի տնօրինությունը և աշխատակազմը իր երախտիքի խոսքը հայտնեց Ռոբերտ Կարապետյանին՝ նվիրած լուսանկարների համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են