Վազգեն Գևորգյան `«Աստղագիտությունը հնագույն Հայաստանում»


    Հուլիսի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների հետ համատեղ, տեղի ունեցավ հետազոտող Վազգեն Գևորգյանի դասախոսությունը՝«Աստղագիտությունը հնագույն Հայաստանում» թեմայով Սկիզբն ազդարարվեց «Քարկտիկ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո հանդիսատեսին հետաքրքրող հարցերին պատասխանեց Վազգեն Գևորգյանը: «Հայագիտությունը դա տիեզերագիտություն է: Հայագիտության մեջ կա բոլոր գիտությունների հիմքը »,-ասաց նա: «Տիր-Ար» ընկերության տնօրեն Վահե Անթանեսյանը՝ շնորհակալություն հայտնելով Վազգեն Գևորգյանին ֆիլմը ներկայացնելու և հարցերին պատասխանելու համար,փաստեց. «Մեր գենետիկ կապը նախնիների հետ արտացոլված են մեր խաղերում, հեքիաթներում, ավանդույթներում…»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են