Բակային ճամբարը հյուրընկալվեց գրադարան


    Հուլիսի 13-ին Իսահակյան գրադարանը հյուրընկալել էր Նոր-Նորքի վարչական շրջանի «Բակային ճամբար 2016» ծրագրով 7-րդ զանգվածի երեխաներին՝ նույն շրջանի կենտրոնական գրադարանի աշխատակիցներ Անահիտ Խաչատրյանի և Կարինե Բանդուրյանի ուղեկցությամբ: Փոքրիկ ընթերցողները ծանոթացան գրադարանի բաժինների աշխատանքների հետ: Ամերիկյան կենտրոն բաժնում ծանոթացան եռաչափ տպիչի և եռաչափ գրիչի հետ, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն նյութերը, որոնցով աշխատում են վերոհիշյալ սարքերը: Հյուրընկալվեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման բաժնի գրապահոցում, զարմանքով դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի (ֆոնդի) հետ: Այնուհետև շտապեցին մանկական գրականության բաժին, ուր ծանոթացան մանկական գրականության ֆոնդին: Մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ-ընթերցարանում: Հրաշալի ամառային եղանակը նպաստեց, որպեսզի նրանք նույնպես ընթերցանություն անցկացնեն պարտեզում: Գրադարանի հյուրընկալ դահլիճում դիտեցին "Հայֆիլմ" կինոստուդիայում նկարահանված հայկական առաջին տիկնիկային ֆիլմը՝ Ալլա Տեր-Հակոբյանի հեղինակությամբ, «Սխալ արտահայտություն»-ը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո, փոքրիկներն այնքան սիրեցին գրադարանը, որ տուն գնալ չէին ցանկանում և ինչպես իրենք արտահայտվեցին. -Էս ինչ լավ տեղ ենք եկել......

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են