Գրադարանի հյուրերն էին թիվ 174 դպրոցի առաջին դասարանի աշակերտները


    Մայիսի 24-ին Իսահակյան գրադարանի հյուրերն էին թիվ 174 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները` դասղեկ Ջուլիետա Թամազյանի և ծնողների ուղեկցությամբ: Փոքրիկ ընթերցողները ծանոթացան գրադարանի բաժինների հետ: Հյուրընկալվեցին գրադարանի մանկական գրականության բաժնում, Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման բաժնի գրապահոցում, զարմանքով դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի /ֆոնդի/ հետ: Մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ ընթերցարանում: Այնուհետև գրադարանի դահլիճում մանկական գրականության բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը նրանց ծանոթացրեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմի հետ, որից հետո երեխաները դիտեցին այն: Գեղեցիկ օր անցկացնելուց հետո, փոքրիկներն այնքան սիրեցին գրադարանը, որ տուն գնալ չէին ցանկանում...:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են