Քրիստինե Հովսեփյանի <<Սև թուղթ>> գրքի շնորհանդեսը


   Օգոստոսի 1-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի <<Սև թուղթ>> գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արմեն Ավանեսյանը: Բանաստեղծուհուն առաջին գրքի ծննդյան կապակցությամնբ շնորհավորեցին բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանը, Արտաշես Արամը, Արա Արթյանը, Մանասեն, Արզուման Այվազյանը, Մերուժան Սիմոնյանը: Ցերեկոն ընդմիջվում էր Գայանե Սամվելյանի և Սաթենիկ Ղազարյանի գեղեցիկ ասմունքով: Հեղինակին իր երգով ողջունեց բանաստեղծ, երգահան Էքնոսը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան Գագիկ Աբրահամյանը: Բանաստեղծուհու <<Սև գիրք>>-ը անկեղծ խոստովանանք և զրույց է ընթերցողի հետ: Գրքի բոլոր բաժինները՝ <<Ճմռթած>>, <<Այրած>>, <<Պատառոտած>> և <<Թաց>> բաժինների անվանումները հոգեվիճակ և որոշակի տրամադրություն են արտահայտում:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են