Ճանաչենք մեր մեծերին - Հ.Թումանյան» խաղ-մրցույթի առաջին փուլ


    Մարտի 30-ին, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր մեծերին - Հովհաննես Թումանյան» խաղ-մրցույթի առաջին փուլը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանին: Միջոցառման նպատակը 12-15 տարեկան ընթերցողներին ծանոթացնել, նրանց մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել Ամենայն Հայոց Բանաստեղծի հարուստ գրական ժառանգությանը: Մրցույթին մասնակցում էին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Տեխնիկական գրականության բաժնի «Արտուտիկ», Արվեստի գրականության բաժնի «Վերնատուն», թիվ 15 գրադարան մասնաճյուղի «Ախթամար», թիվ 21 գրադարան մասնաճյուղի «Փարվանա» և թիվ 29 գրադարան մասնաճյուղի «Թումանյանի հետնորդներ» թիմերը: Հանձնաժողովի նախագահը ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն էր, անդամները՝ ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը և բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը: Նրանք ողջունեցին և հաջողություն մաղթեցին մասնակիցներին: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակի առիթով՝ խաղ-մրցույթի մեկնարկը տրվեց համանուն մուլտֆիլմի ցուցադրությամբ: Թիմերի ավագները ներկայացրին իրենց կարգախոսները, թիմերի մասնակից անդամներին, ողջունեցին և հաջողություն մաղթեցին միմյանց: Երեխաները մեծ պատրաստվածությամբ պատասխանեցին գրեթե բոլոր հարցերին: Եզրափակիչ փուլ անցավ «Արտուտիկ» թիմը, իսկ մյուս թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր:
Խաղ-մրցույթը վարում էր ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավար Անգին Ավոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են