Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում 22.03.2016թ


    Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում միջոցառման շրջանակներում, մարտի 22-ին «Ֆրանկոֆոնիայի Կենտրոնը» կազմակերպել էր ցերեկույթ նվիրված տարվա հոբելյար գրողներին՝ Ժան դը Լաֆոնտեն, Շառլ Բոդլեր , Անրի Թրուայա : Բացման խոսքով հանդես եկավ «Ֆրանկոֆոնիայի Կենտրոն» բաժնի վարիչ Լ. Խաչատրյանը : Լի բազում հետաքրքիր փաստերով գրողների կենսագրությունը ներկայացրեցին Վ.Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարանից հրավիրված ուսանողներ՝ Մարիամ Մանուկյանը, Մերի Բարսեղյանը, Լիլիթ Գևորգյանը : Այնուհետև, կենտրոնում գործող մանկական ակումբի սաները ներկայացրեցին Ժան դը Լաֆոնտենի առակները՝ «Աղվեսն ու ագռավը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը» : Բեմականացման ռեժիսորն էր Ալլա Թորոսյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են