Պոեզիայի ծառզարդար


    « ...Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը...»: Արթյուր Ռեմբո 1999թ-ի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորինս լայն շերտերի ուշադրությունը»: Այս ակնկալիքով՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին կից հարթակում իսահակյանցիները կազմակերպել էին «Պոեզիայի ծառզարդար». Անցորդներն իրենց նախընտրած բանաստեղծական քառատողերը հանձնում էին փոքրիկ գույնզգույն «տերևներին» և ամրացնում գրադարանի հարակից ծառերին: Յուրաքանչյուր մասնակից հեռանում էր հուզմունքով, շնորհակալական զգացումով և գնահատանքի ջերմ խոսքերով... : Այս ամենին զուգահեռ հնչում էր հայ դասական պոեզիա՝ հայտնի ասմունքողների կատարմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են