Արամ Հայկազի <<Մոռացված էջեր>> գրքի Զ հատորի շնորհանդես


    Նոյեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր ողջունելու ամերիկահայ արձակագիր Արամ Հայկազի <<Մոռացված էջեր>> գրքի Զ հատորի (1973-1975) շնորհանդեսը`կազմող և ծանոթագրող բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյան: Մարգարիտ Խաչատրյանը ներկայացնելով գիրքը` տեղեկացրեց, որ Զ հատորում տեղ են գտել Արամ Հայկազի արխիվային նյութերը, հոդվածներն ու պատմվածքները: <<Այս հատորը նվիրվում է սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազըճյանի մոր` Արփինե Հայրապետյանի հիշատակին>>,-նշեց նա: Գրքից հատվածներ ընթերցեց բժիշկ, արևմտահայ և սփյուռքահայ գրականության գիտակ Կամո Տեր-Պետրոսյանը:
Հաջորդիվ, Արամ Հայկազի հետ կապված հիշողություններով և գրքի մասին տպավորություններով կիսվեցին Զ հատորի խմբագիրը՝ պատմաբան Գևորգ Յազըճյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը,սփյուռքահայ ուսուցիչ Հակոբ Չոլաքյանը և այլոք:
Ներկաներին երաժշտական կատարմամբ ողջունեցին երգիչ Արսեն Համբարյանն ու Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի դպրոցի աշակերտուհի Աննա Սահակյանը: Շնորհանդեսի ավարտին տիկին Խաչատրյանը գրքեր նվիրեց ներկաներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են