Այց Կոմիտասի անվան պանթեոն


    Հոկտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակի առթիվ Երևանի <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրինությունը և աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ Վարպետի հիշատակին:Ներկա էին նաև շատ մտավորականներ,Ավ. Իսահակյանի անունը կրող Երևանի № 16 ավագ դպրոցի աշակերտները, Ավ. Իսահակյանի տուն -թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը,թանգարանի և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը , մեծ Վարպետի թոռը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը և այլոք:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղարկած ծաղկեպսակով և աշնանային գեղեցիկ ծաղիկներով պատվեց Վարպետի շիրմաքարը:Գեղեցիկ ասմունքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը, իրենց սրտի խոսքն ասացին ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու Պետրոս Դեմիրճյանը , գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Ավիկ Իսահակյանը և ուսուցիչներ:Չնայած հորդառատ անձրևին, աշակերտները մեծ սիրով ու պատասխանատվությամբ ելույթ ունեցան՝ ասմունքելով Վարպետի գործերը: Իր գեղեցիկ ելույթով հանդիսությանը միացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը:
Ավանդույթ դարձած այս գեղեցիկ օրը իսահակյանցիները ամեն տարի մեծ սիրով են նշում :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են