Արևշատ Ավագյանի 75-ամյակին նվիրված երեկո


    Հոկտեմբերի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի գրողների միության և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակախոս Արևշատ Ավագյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ճեմասրահը զարդարում էին հեղինակի գեղանկարչական աշխատանքները: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ մտավորականներ և հյուրեր: Հոբելյարին ողջունեցին և ջերմ շնորհավորանքներ հղեցին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը,ով Արևշատ Ավագյանին պարգևատրեց ՀՀ Մշակույթի նախարարության <<Գրիգոր Նարեկացի>>մեդալով, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու Պետրոս Դեմիրճյանը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը,ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը, ով հոբելյարին պարգևատրեց ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր Թորոս Թորանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան,գրականագետ Ալեքսանդր Բոժկոն, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Դավիթ Երևանցին, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, նկարիչ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և այլոք: Հեղինակի ստեղծագործությունները ներկայացրեցին դերասան, ասմունքող Սարգիս Վարդևանյանը, Արսինե Նավասարդյանը և Գայանե Սամվելյանը: Երաժշտական կատարմամբ հանդես եկան երգչուհի Արմինե Եղիազարյանը` դաշնակահար Մարիաննա Կյուրեղյանի և ջութակահար Հայկ Մանուկյանի նվագակցությամբ և երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, ով հոբելյարին փոխանցեց «Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական Հ/Կ-ի (նախագահ` Կարապետ Կարապետյան) պատվոգիրն ու արձանիկը: Պարոն Ավագյանին շնորհվեցին բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր` ստեղծագործական նվաճումների ու հասարակական կյանքում ունեցած ավանդի համար:
Միջոցառման ավարտին ներկաներին ու հյուրերին իր շնորհակալական խոսքն ուղղեց Արևշատ Ավագյանը:
Հանդիսությունը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են