<<Նռան հատիկ>> 2015


    Հոկտեմբերի 25-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում մեկնարկեց <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական 15-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվում <<Վերածնունդ>> խորագրի ներքո: Լեփլեցուն դահլիճում տոնական իրարանցում էր, բոլորը շնորհավորում էին միմյանց փառատոնի առթիվ: Դպրոցականները, հյուրերը, ծնողները, տատիկներն ու պապիկները շտապում էին զբաղեցնել իրենց հատկացված տեղերը: Ներկաները հոտնկայս լսեցին Հայաստանի Հանրապետության հիմնը: Երևանի <<Բեմել <<Ս>> թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Սարգիս Նիկողոսյանը ( ով հանդիսանում է նաև <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի վարչության անդամ) անակնկալ էր պատրաստել: Նրա սաները ներկայացրեցին <<Նռան պար>>` <<Ուզունդարա>>: Այնուհետև <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը հայտարարեց <<Նռան հատիկ>> 2015 փառատոնի բացումը: Նա ողջունեց հանդիսատեսին և փառատոնի կազմակերպիչներին՝ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, <<Նռան հատիկ>> փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանին, <<Նռան հատիկ>> փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանին, Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին, <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի տնօրեն Սոֆյա Կիրակոսյանին: Այնուհետև հնչեց փառատոնի հիմնը՝ <<Թատրոն>>երգը, որից հետո Արուսյակ Մանթաշյանը ընթերցեց <<Նռան հատիկ>> փառատոնի երդման տեքստը: Հանդիսատեսի ծափողջյունների ներքո՝ բացվեցին բեմի վարագույրները և ներկաներին տեղափոխեցին հեքիաթների կախարդական աշխարհ: <<Նռան հատիկ>>-ը շարունակվում է………

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են