<<Գրադարանային գիշեր>>


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տարին հոբելյանական է: Գրադարանը նշում է <<Իսահակյանական եռատոնը>>` Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60-ամյակները: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 3-ին` <<Հանդիպման վայրը գրադարան>> ծրագրի շրջանակներում, որը կրում էր <<Դարձիր գրադարանի բարեկամ>> խորագիրը: Ծրագիրը հագեցած է բազմաթիվ միջոցառումներով: <<Գրադարանային գիշերվա>> մեկնարկին գրադարանի տեսասրահում ցուցադրվեց <<Իսահակյանը և երաժշտությունը>> տեսաֆիլմը, իսկ ճեմասրահում կազմակերպվեց գրքահավաք. <<Նվիրաբերենք գրքեր՝ սահմանամերձ գյուղերի գրադարանների գրքային ֆոնդը համալրելու համար>>, որի նպատակն էր հոգևոր և բարոյական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: Միջոցառումների մեջ ընդգրկված ծրագրերից մեկն էլ գրադարանի <<Իսահակյան>> պուրակում կազմակերպված գրքային ցուցահանդեսն էր` <<Գրադարանը նվիրում է…..>> նվիրատվության ակցիայով: Ճեմասրահում կազմակերպվել էր <<Ստեղծագործում են գրադարանավարները>> ցուցադրություն, ուր ներկայացված էին ԿԳ-ի գրադարանավարուհիների ձեռքի աշխատանքները: Տոնական երեկոն շարունակվեց <<Գրադարանային գիշեր>> ծրագրով, որի ընթացքում <<Իսահակյան>> թատերախմբի սաների կողմից ներկայացվեց <<Խաղում ենք Իսահակյան>> բեմադրությունը: Միջոցառմանը ներկա էին <<Վարդանաք>> կրթահամալիրի 5-րդ և 6-րդ դասարանների սաները, ուսուցչական կազմը, մշակույթի գործիչներ և հյուրեր: Օրվա և եռատոնի կապակցությամբ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>-ի տնօրենին, գրադարանավարներին ու ներկաներին ողջունեցին և շնորհավորեցին գրող, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, <<Վարդանանք>> կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Նավասարդյանը և այլոք: Այնուհետև, տեղի ունեցավ <<ԱԿՆԸ -ավանդական երգերի բնօրրան>> թեմայով համերգ-դասախոսություն` ԵՊԿ-ի ազգային երգեցողության բաժնի դասախոս, դոցենտ Մարգարիտ Շահինյանի ներկայացմամբ: Գրադարանային գիշերը շարունակվեց ԿԳ-ի աշխատակիցների կողմից ներկայացված <<Գրադարանավարի տոն>> հանդիսությամբ: Միջոցառման հանդիսավարը դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են