Նվիրատվություն Իսահակյան գրադարանին


    Արգենտինահայ Աբրահամ Ահարոնյանի և նրա տիկնոջ՝ Եփրեմուհի Ահարոնյանի նվիրատվությունը Իսահակյան գրադարանին: Հուլիսի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին Արգենտինայի ՀՕՄԸԹՄԵՆ-ի Բուենոս-Այրեսի մասնաճյուղի վարչության նախկին անդամ Աբրահամ Ահարոնյանը տիկնոջ՝ Եփրեմուհի Ահարոնյանի հետ, ովքեր գրադարանին նվիրեցին <<Արգենտինայի ՀՕՄԸԹՄԵՆ-ի Բուենոս-Այրեսի մասնաճյուղի պատմությունը 1927-2012թթ.>> գիրքը : Այս նվիրատվությունը եկավ համալրելու Ավ. Իսահակյանի անվան գրադարանի գրքային ֆոնդը: Այս տարի սեպտեմբերի 4-ին գրադարանում տեղի կունենա նշված գրքի շնորհանդեսը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են