Եղեռնի 100-ամյա տարելից - Պարույր Սևակ - <<Անլռելի զանգակատուն>>


    Հայ ազգի հոգում անջնջելի վերք թողած Մեծ Եղեռնի արյունալի դ եպքերից անցել է ուղիղ 100 տարի: 100 տարի շարունակ յուրաքանչյուր հայ ապրել է՝ իր մեջ պահելով այդ խորը վիշտը: Սակայն այս երկար տարիների ընթացքում ցավը փոխվել է վրեժի, պահանջատիրության: Այսօր, հունիսի 19-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի մուտքի հարակից հարթակում հավաքվել էին հենց այսպիսի պահանջատեր հայորդիներ: Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում, գրադարանի ընթերցողներ , դերասանուհի Արսինե Նավասարդյանի թատերախմբի սաներ Շահեն Հախվերդյանը, Մարիամ Զաքարյանը, Վահան Ալավերդյանը, Թագուհի Ասախալյանը, Արսեն Բադալյանը, Լևոն Թաշչյանը, Վարդգես Ղազարյանն ու Տիգրան Մուրադյանը միանգամայն նոր մեկնաբանությամբ ներկայացրեցին Պարույր Սևակի <<Անլռելի զանգակատունը>>: Սկսնակ դերասաններին հաջողվեց գրավել բազմաթիվ անցորդների ուշադրությունը՝ Սևակի անմահ ստեղծագործության և իրենց էմոցիոնալ մատուցման շնորհիվ հիշեցնելով, հուզելով և նոր ոգի տալով նրանց: Նշենք նաև, որ վերոհիշյալ ներկայացումով թատերախումբը Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի ընթերցողների էր ներկայացել նաև մի քանի օր առաջ և, թերևս այդ ելույթի հաջողությունն էր, որ ստիպեց ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանին՝ բազմաթիվ ընթերցողների խնդրանքով, առաջարկել թատերախմբին կրկնել ներկայացումը՝ այս անգամ ավելի մեծ հանրության առաջ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են