Գրքերի նվիրատվություն Իսահակյան գրադարանին


    Հունիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում գրքի տոն էր: Գրադարանը հյուրընկալել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական, Երևան քաղաքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Սպարտակ Ամիրյանին, Երևանի Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Ավետիք Հարությունյանին և տեղակալ Վարդան Սարգսյանին: Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հյուրերին` գրադարանի գրքային ֆոնդը հարստացնելու համար և նշեց, որ սա կարծես վերածվել է գեղեցիկ ավանդույթի: Սպարտակ Ամիրյանը և Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ գրքերի նվիրատվությունը իրենք համարում են պարտավորություն, քանզի գրադարանը իր ուրույն դերն ունի մատաղ սերնդի դաստիարակության և կայացման գործում: Միջոցառման ընթացքում ձեռք բերվեցին հետագա համատեղ միջոցառումների և աշխատանքային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածություններ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են