Հանդիպում Հրանտ Թադևոսյանի և Վարդան Ավետիսյանի հետ


    Հունիսի 12-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մանկավարժ, բանաստեղծ Հրանտ Թադևոսյանի հետ, և ՀՀ պաշտպանության նախարարության գեներալ-մայոր, ռազմական գործիչ Վարդան Ավետիսյանի <<Լույսի հայտնություն>> գրքի շնորհանդեսը: Շնորհավորական խոսքով հանդես եկան բազմավաստակ մանկավարժ, նախկին ՀԽՍՀ կրթության նախարարության բաժնի վարիչ Սերժ Լևոնյանը, ՀՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ԵՊՀ <<Վարդանանք>> ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, լրագրող Զարուհի Մխիկյանը և այլոք: Գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հրանտ Թադևոսյանի բանաստեղծություններից ասմունքեց հեղինակի թոռնուհին՝ Նարինե Թադևոսյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ և իր ստեղծագործություններից մի քանիսը ընթերցողներին և հյուրերին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ամփոփման խոսքով հանդես եկավ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են