Հունիսի 1 `<<Երեխաների պաշտպանության միջազգային օր>>


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին մեր փոքրիկ բարեկամ-ընթերցողները՝ մասնակցելու հունիսմեկյան գեղեցիկ միջոցառումներին: Փոքրիկներին սպասվում էին գեղեցիկ անակնկալներ:Օրը սկսվեց գրքային ցուցահանդեսների շարքով՝ <<Ես քաղաքացին եմ Հայաստանի Հանրապետության>>, <<Իմ սիրելի գիրքը>>, <<Մանուկների մոլորակ>> ,<<Հեքիաթների իմ աշխարհը>> խորագրերով, ապա կազմակերպվեցին շրջայցեր գրադարանում : <<Մանկական գրականության >> բաժնում ցուցադրվեցին մուլտֆիլմեր, ինչպես նաև <<Վերականգնենք հայկական ժողովրդական խաղեր>> ծրագրի շրջանակներում ուսուցանվեցին և անցկացվեցին խաղեր: <<Աշխարհն իմ աչքերով>> կավճանկարչության մրցույթին մասնակցում էին ոչ միայն Երևան քաղաքի փոքրիկ ընթերցողները, այլ նաև Գավառի մանկատան սաները: Մասնակից – հաղթողներին հանձնվեցին նվերներ՝ գրքեր: Ապա գրադարանի դահլիճում մեր փոքրիկ բարեկամները հանդիպեցին գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի հետ, ով երեխաների համար կարդաց իր բանաստեղծություններից : Բանաստեղծ, արձակագիր, <<9-րդ հրաշալիք >> շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը փոքրիկների համար կազմակերպեց հանելուկային խաղ-մրցույթ և հաղթողներին նվիրեց իր հեղինակային գրքերից, ապա դահլիճում գտնվող ներկաներին հանձնեց <<9-րդ հրաշալիք >> շաբաթաթերթի հերթական համարները :<<Երեխաների պաշտպանության միջազգային օրվան>> նվիրված միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան Զարուհի Բաբայանի մանկական երգի թատրոն - ստուդիայի և Կարինե Գալյանի ղեկավարած <<Լապտերիկներ>> մանկական երգի թատրոնի սաները, որոնց Ավ. Իսահակյանի անվան գրադարանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր: Գրադարանում կազմակերպված հունիսմեկյան հեքիաթային օրվա ավարտին <<Նունյոս>> հայ-շվեդական բարեգործական հիմնադրամը բոլոր մասնակիցներին նվիրեց մանկական նկարազարդ գրքեր, հանդեսներ, հյութեր և պաղպաղակներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են