Աշխեն Բոյաջյանի <<Ժող- բնորոշ պար>> գրքի շնորհանդես


    <<Պարը մեր հոգու խորքային պահանջներից և կյանքի շարժիչ ուժերից մեկն է>> …
<<Ժող-բնորոշ պարը` ազգերի հոգևոր ժառանգության կրողն է>>…
Մայիսի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ պարարվեստի պետական քոլեջի պարուսույց , ժող-բնորոշ և պատմական պարերի մեթոդմիավորման նախագահ Աշխեն Բոյաջյանի <<Ժող- բնորոշ պար>> գրքի շնորհանդեսը: Գիրքն իր մեջ ներառում է հեղինակի 25 տարիների մասնագիտական պրպտումների, ստեղծագործական որոնումների և մտքի թռիչքի ամփոփման կարևոր փուլերը: Բացման խոսքով և շնորհավորանքով հանդես եկավ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ողջույնի և շնորհավորական խոսքեր ասացին գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը,քոլեջի սաները : Պարարվեստի պետական քոլեջի սաները պարային կատարումներով ողջունեցին իրենց պարուսույցին: Գրքի հեղինակ Աշխեն Բոյաջյանը ներկայացրեց իր անցած մասնագիտական ուղին,ներկայացրեց գիրքը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել գրքի հրատարակման գործում, ինչպես նաև`գրադարանի տնօրինությանը և աշխատակազմին` հետաքրքիր և գեղեցիկ հանդիպում կազմակերպելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են