Դասախոսություն` <<Հայրենական Մեծ պատերազմը հայ գրականության մեջ>


    Մայիսի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Հաղթանակների և խաղաղության միամսյակ» ծրագրի շրջանակներում, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը վարեց դասախոսություն` <<Հայրենական Մեծ պատերազմի թեման հայ գրականության մեջ>>: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Դերասանուհի Գայանե Սամվելյանը ներկայացրեց հայ մեծանուն գրողների ստեղծագործությունները՝ նվիրված պատերազմական թեմային: Բովանդակալից դասախոսությունից հետո Մարգարիտ Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են