Միջազգային կազմակերպության քարտուղար Պիեռ Բայենի այցը գրադարան


    Մայիսի 14-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային կազմակերպության քարտուղար Պիեռ Բայեն և Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության աշխատակիցները: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին գրադարանում,ծանոթացան գործունեության ծրագրերին: Առանձնահատուկ ներկայացվեց գրադարանի <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի աշխատանքը,իսկ բաժնի աշխատակցուհի Աննա Ասատրյանը հյուրերին ծանոթացրեց բաժնի աշխատանքներին ՝իր պատրաստած էլեկտրոնային շնորհանդեսի միջոցով :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են