Հանդիպում գրող Աբրահամ Սահակյանի հետ


    Մայիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում հանդիպում էր գրող Աբրահամ Սահակյանի հետ: Ցերեկոյի հանդիսավարն էր արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը: Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, ազատամարտիկ Ամիրան Գալստյանը միջոցառմանը ներկայացրեցին գրողի ստեղծագործություններից : Ողջյունի խոսքերով հանդես եկան գրականագետ Տիգրան Սարգսյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, մանկավարժ Գոհար Սարգսյանը և այլոք: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երգչուհի, երգահան Մադլեն Ասրյանը ` <<Մաճկալ ես, բեզարած ես>>, <<Դլե յաման>> և <<Ղարաբաղի հորովել>> երգերով: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Աբրահամ Սահակյանը, ով շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը և աշխատակազմին` հետաքրքիր և գեղեցիկ հանդիպում կազմակերպելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են