Բանաստեղծ Ռաֆայել Սահակյանի գրքերի շնորհանդես


   Ապրիլի 17-ին <<Ազգային գրադարանային շաբաթ>>ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ Ռաֆայել Սահակյանի <<Խնկաբույր աղոթքներ>> և <<Սերը կակաչների հովտում>>գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ գրքի խմբագիր, բանաստեղծ Հակոբ Սրապյանը: Հեղինակին իրենց շնորհավորանքներն ուղղեցին արձակագիր, հրապարակախոս Էդվարդ Խաչիկյանը, ՀՀ կրթության նախարարության ուսուցիչների կատարելագործման ինիստիտուտի աշխատակից Կարինե Թորոսյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Շնորհակալական և ամփոփման խոսքով ելույթ ունեցավ բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը, ով իր երգը նվիրեց հանդիսատեսին: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը,ով ներկայացրեց հեղինակի ստեղծագործությունները :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են