<<Երևանյան ամառ 2014>>


   Օգոստոսի 15-ին Երևանի Քաղաքապետարանի կողմից իրականացվող <<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանը հյուրընկալվել էր Կողբացի 1 հասցեում: Բակի ֆուտբոլային խաղահրապարակում առավոտյան ժամը 10-ին հավաքվել էին ինչպես բազմաթիվ երեխաներ, այնպես էլ նրանց ծնողները: Տիրում էր ուրախ տրամադրություն: Իսահակյան գրադարանը այս անգամ ևս <<Հայկական ժողովրդական խաղեր>> ծրագրի շրջանակներում երեխաներին սովորեցրեց նոր խաղեր.<<Կաղ արագիլ>>, <<Հանելուկախաղ>> և <<Համրախաղ>> : Երեխաները մեծ ոգևորությամբ ներգրավվել էին խաղերի մեջ: Խաղի ավարտից հետո լավագույն մասնակիցներին հանձնվեցին նվերներ: Այդ հրաշալի օրը դեռ երկար ժամանակ կմնա երեխաների հուշերում:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են