Երկամսյա քրտնաջան աշխատանքից հետո ավարտվեց Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի Բրիտանական կենտրոնի կողմից կազմակերպված անգլերենի անվճար դասընթացը: Դասընթացը անցկացնում էր Բրիտանական կենտրոնի աշխատակից Հեղինե Խաչատրյանը:Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ՝ միառժամանակ զարգացնելով իրենց լսողական և քերականական հմտությունները: Միջոցառման ընթացքում Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հանձնեց վկայագրեր՝ լավագույն մասնակիցներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ կրթական ոլորտում: Հուսով ենք, որ ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն նրանց ուսումնական գործընթացում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են