Ապրիլի 8-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, երաժիշտ,ճարտարագետ Գուրգեն Տեր-Ավագյանի «Իմ աշխարհը» գրքի շնորհանդեսը: Գիրքը ընդգրկում է հեղինակային ստեղծագործություններ, գեղարվեստական թարգմանություններ տարբեր լեզուներից, ինչպես նաև ռուսական ռոմանսների թարգմանություններ՝ նոտագրությամբ: Շնորհանդեսի հանդիսավարն էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը, ով ցերեկոյի ընթացքում ներկայացրեց գրքում տեղ գտած ստեղծագործությունները : Ելույթ ունեցան բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ Արևշատ Ավագյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Նոր Նորք համայնքի կենտրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանը, գրքի խմբագիր Գոհար Նավասարդյանը , գրականագետ, մանկավարժ Ռոմա Դալաքյանը և այլոք: Երաժշտական կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետ. Կոնսերվատորիայի ուսանողներ Արևիկ ՈԻզունյանը և Սիրանուշ Խաչատրյանը: Նրանք կատարեցին հեղինակի թարգամությամբ ռոմանսները: Վերջում ամփոփման խոսքով հանդես եկավ Գուրգեն Տեր-Ավագյանը , շնորհակալություն հայտնելով գրադարանի տնօրինությունը և աշխատակազմին՝ գրքի հրատարակման օժանդակության և շնորհանդեսի կազմակերպման համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են