Պարգևներ Ավ.Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցներին


   Ապրիլի 7-ին ՀՀ մշակույթի նախարարություն էին հրավիրվել Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Համալրման և մշակման բաժնի>> առաջատար գրադարանավար Ռիտա Կիրակոսյանը, ՖՕՊ-ի բաժնի գլխավոր գրադարանավար Վարվառա Բոյաջյանը: Նրանց ուղեկցում էր <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Գրադարանային գործում ունեցած ավանդի և երկարատև աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը Վարվառա Բոյաջյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարի պատվոգիրը, իսկ Ռիտա Կիրակոսյանին՝ շնորհակալագիր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են