«Տարվա լավագույն ընթերցող» և «Տարվա ամենակարդացող դպրոց»


   Ապրիլի 1-ին «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի» շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ 2014թ. «Տարվա լավագույն ընթերցող» և «Տարվա ամենակարդացող դպրոց» մրցույթների ամփոփումը: 2014թ. «Տարվա լավագույն ընթերցող» էին ճանաչվել <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Ժասմին Խաչատրյանը, տեխնիկական գրականության բաժնի ընթերցող Անուշ Տիտանյանը, թիվ 21 գրադարան մասնաճյուղի ընթերցող Մարիամ Մինասյանը, ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի ընթերցող Նանե Ստեփանյանը, թիվ 33 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ Կարապետ Քարամյանը և Մերի Ղուլյանը, թիվ 27 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Գևորգ Հովհաննիսյանը, թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Սյուզաննա Տոնոյանը, թիվ 15 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Արթուր Սեդրակյանը, թիվ 28 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Նունե Ալեքսանյանը և Արվեստի գրականության բաժնի ընթերցող Մերի Ավոյանը: Հաղթողներին շնորհավորելու էին եկել բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, մանկագիր Հասմիկ Աջամյանը և <<Եթեր>> շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Գայանե Ենգոյանը: Իսահակյան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը շնորհավորեց հաղթողներին և գրադարանի կողմից նրանց հանձնեց պատվոգրեր և գրքեր: Հաղթողներին գրքեր նվիրեցին նաև հյուրերը: Արդեն մի քանի տարի գործող ավադույթի համաձայն Իսահակյան գրադարանը առանձնացնում է ոչ միայն լավագույն ընթերցողներին, այլ նաև լավագույն դպրոցներին: 2014թ.-ի < < Ամենակարդացող դպրոց>> անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ տեղերին էին արժանացել Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը (տնօրեն՝ Գ. Սարուխանյան), Մ. Քաջունու անվան թիվ 54 դպրոցը (տնօրեն՝ Էթերի Պետրոսյան) և Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Արմինե Հովհաննիսյան) համապատասխանաբար: Դպրոցների ներկայացուցիչներին Հասմիկ Կարապետյանը հանձնեց պատվոգրեր և գրքեր: Նա նշեց, որ այս մրցույթները խթան են հանդիսանում դպրոց- գրադարան կապի ամրապնդման համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են