Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, մարտի 29-ին, 2024թ.-ի «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարուստ գրական ժառանգությանը ընթերցողներին ծանոթացնելու, նրանց մեջ սեր և հետաքրքրություն, թումանյանական արժեհամակարգ ձևավորելու նպատակով տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին – Հովհաննես Թումանյան-155» խաղ-մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցեցին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ԿԳ-ի «Մանկական գրականության» բաժնի՝ ‹‹Անմահ Լոռեցին››, թիվ 21 գ/մ-ի՝ ‹‹Վերնատուն››, թիվ 29 գ/մ-ի՝ ‹‹Թմկաբերդ››, Ջ․ Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի՝ ‹‹Աղոնք›› և թիվ 27 գ/մ-ի՝ ‹‹Ախթամար›› թիմերը։ Եզրափակիչ փուլ դուրս եկավ թիվ 27 գ/մ-ի ‹‹Ախթամար›› թիմը, իսկ մյուս մասնակից թիմերն արժանացան հավաստագրերի։  

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են