«2023թ. տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփում

 Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «2023թ. տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփումը։ Ներկա էին ՀՈԱԿ-ի և ԿԳ-ի մրցույթի հաղթողները, մասնաճյուղերի վարիչները, ուսուցիչներն ու ծնողները։ Միջոցառումը, ողջույնի և գնահատանքի խոսքով, բացեց դերասանուհի Գայանե Սամվելյանը՝ ընթերցելով «Գրադարանի Այցետոմսը»-ը, որի ընթացքում էկրանին ցուցադրվում էր Հայկական Այբուբենին նվիրված տեսաֆիլմ: Երեխաներին իր ոգեկոչող խոսքով ողջունեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենի ժ/պ Ռուզաննա Բարսեղյանը, նա խորությամբ անդրադարձավ մարդկային կյանքում, մասնավորապես երիտասարդ մարդու ձևավորման և զարգացման գործում գրքի, գրականության, ընթերցանության մեծագույն դերակատարությանը։ Միջոցառման հյուրերը՝ երգիչ-երգահան Արսեն Համբարյանը, արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան Սեյրանուհի Գեղամյանը, մանկագիր, բանաստեղծուհի Սաթենիկ Ղազարյանը շնորհավորեցին գրադարանի «2023թ. տարվա լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողներին իրենց ջերմ ու արժեքավոր ուղերձներով, գրադարանի կողմից հանձնեցին պատվոգրեր և իհարկե՝ գրքեր: Իսկ հաղթող երեխաները իրենց նվերն ունեին և հիացրին միջոցառման մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով, ասմունքով, շնորհակալական խոսքերով և մեկ անգամ ևս հաստատեցին «2023թ. տարվա լավագույն ընթերցող» մրցույթի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ 

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են