<<Ճանաչենք մեր մեծերին – Իսահակյան - 140>>


   Մարտի 27-ին, <<Մանկական գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակներում, Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին – Իսահակյան - 140>> խաղ-մրցույթի 2-րդ փուլը: Մրցույթին մասնակցում էին տեխնիկական գրականության բաժին <<Անմոռուկ>>, թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Կռունկ>>, թիվ 33 գրադարան մասնաճյուղի <<Աղայանցիներ>>, թիվ 36 գրադարան մասնաճյուղի <<Շիրակ>> և Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Բյուրակն>> թիմերը: Հանձնախմբի անդամներն էին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, Ավ. Իսահակյանի տուն թանգարանի ցուցադրութունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Խաղի հենց սկզբից պարզ դարձավ, որ թիմերը մարտական են տրամադրված: Մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում էր լավագույնս ներկայանալ և ցույց տալ իր գիտելիքները: Երեխաները հաճելի անակնկալ մատուցեցին՝ երգի տեսքով կատարելով Իսահակյանի ստեղծագործություններից մի քանիսը: Լարված պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ անցան Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Բյուրակն>> և թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Կռունկ>> թիմերը: Հաղթողները հրավիրվեցին Ավ. Իսահակյանի տուն թանգարան՝ մասնակցելու եզրափակչին, իսկ մյուսները ստացան մասնակցության հավաստագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են