«Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանի հյուրերն էին Երևանի «Էվրիկա» դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները` ուսուցչուհի Լիանա Մկրտչյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են