Մայիսի 17-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ 12 ժամանակակից հայ մանկագիրների համահեղինակային «Ամպիկներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Լուսապսակ» խմբագրության կողմից՝ Ծովինար Տիրատուրյանի խմբագրմամբ: Գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Դահլիճում մանկական տոն էր և ուրախ տրամադրություն: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի թիվ 17 , թիվ 177 հիմնական, թիվ 40, Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցների աշակերտները և թիվ 24 մանկապարտեզի սաները, որոնք մեծ ոգևորությամբ և սիրով ներկայացնում էին գրքում զետեղված բանաստեղծությունները և երգեր այդ բանաստեղծություններով:
Թող հայոց երկնակամարը միշտ պայծառ և խաղաղ լինի մեր երեխաների համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են