Դեկտեմբերի 13-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Աղավնի Դալլաքյանի ուղեկցությամբ: Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին և ծրագրերին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին, իսկ մամուլի բաժնի կողմից ստացան նվեր՝ «Հայ Զինվոր» ամսագիր։ «Ամերիկյան կենտրոն» բաժնում երեխաներին ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքի միջոցով ստանալ տարբեր առարկաներ։ Դահլիճում «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի գրադարանավարները կազմակերպեցին հայկական ժողովրդական խաղեր՝ «Համրախաղ», «Հանելուկախաղ»։ Երեխաները ստացան հանձնարարություն իրենց տատիկներից, ծնողներից գրառել մանկության բակային խաղերը և փորձել վերականգնել դրանք։ Երգեցին ընկերությանը, հայրենիքին և Երևանին նվիրված երգեր։ Այնուհետև, խոսեցին առակի ժանրի մասին և դիտեցին Մկրտիչ Կորյունի «Սոխակը, մեղուն, ագռավը» առակը։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են