Նաիրա Գասպարյանի դասախոսությունը


    << Հայոց մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում մարտի 18-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս, դոցենտ Նաիրա Գասպարյանի՝ <<Հայի ինքնության հակասական ընկալումը միջազգային ասպարեզում>> թեմայով դասախոսությունը: Նաիրա Գասպարյանն իր խոսքը սկսեց` նշելով, որ հայերի ինքնության երկակի ընկալումն ինչ-որ չափով կապված է մեր երկրի աշխարհագրական դիրքի հետ: Օտարերկրացիները մեզ համարում են ո՛չ արևելքից, ո՛չ էլ արևմուտքից: Նրանց մի մասը գովաբանում է հայերին՝ խոսելով նրանց յուրահատուկ մտավոր կարողությունների, ուսման նկատմամբ ձգտումի և բազմաթիվ գյուտերի մասին, իսկ մյուսներն էլ փորձում են նույնիսկ հայերի դրական գծերը ներկայացնել բացասական լույսի ներքո: Իր դասախոսության մեջ Նաիրա Գասպարյանը խոսեց նաև հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ներկայացրեց հատվածներ հոդվածներից, որտեղ թուրք և ադրբեջանցի լրագրողները բավականին ջերմ էին արտահայտվել հայերի մասին: Նա խոսեց այն մասին, թե ինչպես են այս երկու պետությունների ղեկավարները դիմում զանազան միջոցների՝ հայերի կերպարը օտարերկրացիների աչքում աղավաղելու համար: Այս ամենի արդյունքում նա մեկ անգամ ևս փաստեց այն պատմական իրողությունը , որ ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր, հային հայ է պահում լեզուն ու մշակույթը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են