Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցի «Բյուզանդիայի հայերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը Բյուզանդիայի հայազգի կայսրերի, զորավարների, հոգևոր, մշակութային գործիչների մասին է։ Հայազգիներ, որոնք կերտել են միջնադարի ամենազորեղ կայսրության փառքը․․․
Գրքի բովանդակությանը ծանոթացրեց և շնորհանդեսը վարեց Վահե Լոռենցը։ Հեղինակի խոսքով , աշխատության մեջ զտել և ներկայացրել է այն գործիչների ցանկը, ովքեր ոչ միայն կերտել են, այլև առանց նրանց ուղղակի անհնար է պատկերացնել Բյուզանդիայի պատմությունը։
Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումներով և հարց- պատասխան ձևաչափով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են